Կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է, ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով: Ներկա դրությամբ համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է, միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է:
Այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը, հատկապես, մեծ է «պիկ» ժամերին` 18-00-ից մինչև 24-00, երբ մեկ ժամվա ընթացքում ստանում ենք մինչև 130-150 կանչ: Մեկ կանչի ընդունումն ու համապատասխան բրիգադին հանձնումը տևում է 3-5 րոպե:
Ներկա դրությամբ՝ Երևանի շտապ օգնության ծառայության կողմից, օրական սպասարկվում է շուրջ 1200 կանչ` թվով 50 բժշկական բրիգադների կողմից և ևս 300 կանչ տրվում է խորհրդատվություն ստանալու նպատակով:
Սակայն, 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար դիմել ենք «Վեոն Արմենիա» ընկերությանը: Ընդամենը 3-4 օրվա ընթացքում համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ:
Կարդացեք նաև
Իրավիճակի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: