Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը չասաց, թե ի՞նչ է իրեն առաջարկել Նիկոլ Փաշինյանը

Հունիս 18,2020 23:59

Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննարկումը այսօր կրկին ընդմիջվեց: Նիստը կշարունակվի վաղն առավոտյան: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից:

Լրագրողի հարցին, որ իրեն առնչվող այլ քրեական գործեր կան, որոնց մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, ի՞նչ մեկնաբանություններ ունի այդ առիթով,  Գագիկ Ծառուկյանը կրկին նշեց, որ դրանք շինծու գործեր են. «Սա քաղաքական սարքած գործ է։ Հունիսի 5-ի հետ կապված, որ ես հայտարարել եմ, տեսնելով երկրի, տնտեսության վիճակը»:

Իր տան խուզարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իրեն առաջարկ է եղել, ինչպես 2015-ին, այնպես էլ հիմա, որը ինքը մերժել է: Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ է իրեն առաջարկել Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը հստակ ոչինչ չասաց:

Միայն ասաց, որ ինքը իր անձական շահի հետեւից երբեք չի գնացել ու չի գնալու. «Հիմնական խնդիրը, ես ինչ-որ ներկայացրել եմ եւ իմ խոսքը պահում եմ`անկախ ճնշումներից, միեւնույն ա արդարությունը իր տեղն ունենալու ա ու սխալ որոշում կայացնողները լիարժեք դրա համար պատասխան են տալու: Միայն այս գործի համար, դու պատկերացրա, հարյուր քանի հատ քննիչ, սա տեռո՞ր ա, բայց որեւիցե մեկը չկա, որ ասի` Ծառուկյանը կապ ունի, որ Ծառուկյանը գումար ա տվել: Դեպքը կատարվել ա ինչ-որ Վազգեն Պողոսյանին ստուգելով: Էդ գործը փետրվարի 4-ին եղել ա, պրծել ա. ոչ մի քննություն, ոչ մի ասենք ձերբակալություն չի եղել ու իմ ելույթից հետո, անմիջապես, 120 հատ քննիչներ, տվյալ գործով սաղ խառնվել են ու ասում են…»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություններին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930