Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը թվիթերի իր էջում գրում է.
«Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ»:
Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) June 18, 2020