Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին բերման են ենթարկում

Հունիս 18,2020 21:55

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նիստն ընդմիջվել էր: Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ դատարանը 2-3 ժամվա ընթացքում կհրապարակի իր որոշումը: Պաշտպանը նաեւ չէր բացառել, որ դատարանն այսօր շարունակի կալանավորման միջնորդության քննությունը:

Դատարանի շենքի մոտ շարունակում են հավաքված մնալ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները՝ այդ թվում ԱԺ պատգամավորներ, Երեւանի ավագանու անդամներ: Ոստիկանները մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին, պատճառաբանելով, որ խախտում են կարգն ու հավաք են կազմակերպել: Ոստիկաններն անգամ լրագրողներին թույլ չէին տալիս անցնել ոստիկանական պատնեշը, պնդելով, որ այդ դեպքում կխանգարվի քաղաքացիների անցուդարձը:

Այս պահին դատարանը դեռ չի հրապարակել իր որոշումը: Նաեւ հայտնի չէ, կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստը շարունակվում է, թե ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930