Լրահոս
Օրվա լրահոսը

Նման բովանդակությամբ դատական նիստ մենք երևի թե չէինք տեսել. Քոչարյանի պաշտպան

Հունիս 18,2020 21:50

«Իմ պրակտիկայում նման տեսակ ծավալով, բովանդակությամբ դատական նիստ մենք երևի թե չէինք տեսել: Սա ես ուզում եմ ընդգծել դրական առումով: Ուզում եմ ընդգծել, որ այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր Վերաքննիչ քրեական դատարանում, պարոն Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խափանման միջոցի հետ կապված և գտավ, որ մեր վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի»,-այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով կիրառված գրավի չափին ՝ 2 մլրդ դրամ, Արամ Վարդեւանյանն ասաց, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր.  «Կտեսնենք հետագա զարգացումները: Ամեն դեպքում այստեղ եւս կարևորն այն է, որ գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր բոլորի համար»:

Նա նաեւ նկատեց, որ Քոչարյանը ազատության մեջ գտնվելիս էլ որեւէ կերպ չի խոչընդոտել քննությանը.  «5 ամիս Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ և երբևէ չի խոչընդոտել, չի թաքնվել քննությունից.  2018 թվականի ամռանն  իր նախաձեռնությամբ է եկել Հայաստան՝ գիտակցելով, թե ինչ է սպասվում, այն պարագայում, երբ տեսնում եք, որ անձինք չեն գալիս: Նա եկել էր մինչև կալանավորման նիստը՝ հայտարարելով, որ պայքարելու է արդարության համար: Այդ պայքարը շարունակվում է և շարունակվելու է»:

Ինչ վերաբերում է գրավը վճարելուն՝ պաշտպանն ասաց. «Գրավը  սահմանվել է գումարային ձևով, թե ինչպես կլինի այդ գործընթացը, կարծում եմ՝ պետք է հաշվի առնեք, որ նոր է որոշումը կայացվել: Այդ գումարը պետք է փոխանցվի վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին: Գիտեք, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, թեև ես կարծում եմ, որ օբյեկտիվ ցանկացած դիտորդի համար այս նիստերը ակնհայտ դարձրեցին, որ կալանավորում չի կարող լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի վարկանիշը HelpCourt դատական վարկանիշավորման համակարգում այս պահին +56 է: Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորի վարկանիշն այս պահին +89 է, իսկ ամենացածրինը՝ -21: Պարոն Նիկողոսյանը զբաղեցնում է վարկանիշային 6-րդ հորիզոնականը ՀՀ դատական ողջ համակարգում: Համակարգում դատավորներին գնահատում են միայն փաստաբանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930