ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ՝ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։
Բացի այդ՝ վարույթն իրականացնող մարմինը Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: