Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրել. ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել

Հունիս 18,2020 21:12

Հունիսի 17-ին Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը հյուրընկալել է Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: ԵԺԿ մի շարք պետություններ և կառավարություններ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ երկրների կուսակցությունների ղեկավարներ: Այս մասին ասվում է ԵԺԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրներում տիրող վիճակին՝ ԵԺԿ-ն փաստում է, որ շարունակելու է խթանել ԵՄ-Հայաստան հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ կիրառելով քաղաքական կամք ՝ համաձայնագրի ամբողջական վավերացման և իրականացման համար:  Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: «Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության մյուս երկրներին, ապա ԵԺԿ-ն ողջունել է մարտի 8-ին Վրաստանի Կառավարության և ընդդիմության միջև կնքված համաձայնագիրը ՝ միտված լարվածության նվազեցմանը և կոչ է արել ազատ արձակել Գիորգի Ռուրուային: Բացի այդ  ԵԺԿ-ն  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել  դադարեցնել ընդդիմության նկատմամբ  բռնաճնշումները, ինչպես նաև  ազատել արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Կուսակցությունը մտահոգված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ հարուցված քաղաքական գործերով:  Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքական դրդապատճառ ունեցող բոլոր դեպքերն անընդունելի են և ամոթալի նույնիսկ ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարությունների համար: Միևնույն ժամանակ ԵԺԿ-ն  հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է բաց թողնի բարեփոխումների օրակարգին հավատարիմ մնալու հնարավորությունը, իսկ  կուսակցությունը կաջակցի երկրին այս հարցում:

ԵԺԿ-ն հետևելու է նաև Մոլդովայում կայանալիք ընտրություններին,երկրի համար  ազատ և արդար ընտրությունները բացարձակ առաջնահերթություն են՝ ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ ԵԺԿ նախագահը Դոնալդ Տուսկն է, իսկ Հայաստանից հանդիպմանը մասնակցել են  Րաֆֆի Հովաննիսյանը և  Սերժ Սարգսյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930