Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չէի պատկերացնում, որ մենք այլեւս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում». Իվետա Տոնոյանը`Նիկոլ Փաշինյանին

Հունիս 18,2020 20:40

«Ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ մենք այլեւս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում, որ հնարավոր է նման գործընթացներով հանդես գալ կուսակցությունների նկատմամբ կամ կուսակցությունները փակելու հրապարակային կոչով հանդես գալ խորհրդարանական ամբիոնից, երկրի թիվ 1 ամբիոնից. կարծում էի, որ անցել են այդ ժամանակները»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը`անդրադառնալով նախօրեին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

Հիշեցնենք, վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հնարավոր է քննարկեն օրենսդրական նախաձեռնություն բերելու հարցը, որով կարգելեն այն կուսակցությունների գործունեությունը, որոնք ընտրակաշառք են բաժանել ու բռնացել ընտրողների կարծիքի վրա:

«Որեւէ դեպքում, որեւէ իշխանություն չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն»,- հավելեց Իվետա Տոնոյանը`այս անգամ արդեն պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրներն ինչ էլ քննարկեն եւ ինչպես էլ համախմբվեն, արդյունքում Սերժ Սարգսյան է ծնվելու, եւ այն դիտարկմանը, որ ընդդիմադիրների համար դաշտը պետք է ազատվի։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` ո՞ւմ է փոխանցվելու Գագիկ Ծառուկյանի մանդատը: «Պարոն Ծառուկյանի մանդատը, որեւէ մեկին չի փոխանցվելու, որովհետեւ պարոն Ծառուկյանը շարունակում է լինել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար»։

Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը, ի դեպ, ԲՀԿ-ականներին չի ընկճելու: «Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, անգամ եթե ես չլինեմ ձեր կողքին, միեւնույն է՝ դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը վստահաբար որեւէ բան մեր երկրում չի փոխելու։ Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ այս ամենը կոնկրետ երկրի բազմաթիվ ոլորտներում իշխանությունների ձախողումներից եւ տապալումից հանրության ուշադրությունը շեղելու նպատակ էր հետապնդում, սակայն այս ամենն էլ է ժամանակավոր»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930