Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսօր ավարտենք, ես աղաղակող փաստեր կներկայացնեմ». Երեմ Սարգսյանը` Գագիկ Ծառուկյանի գործի մասին

Հունիս 18,2020 19:45

«Եթե այսօր ավարտենք, ես այնպիսի աղաղակող փաստեր կներկայացնեմ, դրանք փաստեր են, այնպես չի որ վերլուծություն է լինելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Առարկայական այնպիսի համադրություն կկատարեմ, որ կտեսնեք՝ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց։ Այսինքն, քաղխորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդի հայտարարության վերաբերյալ ժամ առ ժամ, օր առ օր այս թեման զարգացվել է եւ ակնհայտորեն բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, պետական մարմինների մասնակցությամբ։ Ապացույցները, որոնք իրենք են ասում, դեռեւս փետրվարից են առկա։ Սա որեւէ մեկն օբյեկտիվորեն չի գնահատել, որպես հանցագործության համար բավարար ապացույց, որովհետեւ այդպիսին չի հանդիսանում, բայց հանկարծ չորս ամիս հետո նույն ապացույցը պարզվեց, որ հանդիսանում է։ Երբ փետրվարին փաստաթուղթը հայտնաբերվում է, դրանից հարց է տրվում կոնկրետ անձին այդ վերլուծության վերաբերյալ»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր շարունակվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին ԱԱԾ-ի ներկայացրած միջնորդության քննարկումը: Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Իր դեմ իրականացվող հետապնդումը համարում է քաղաքական: Նիստը ընդմիջվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ`դատարանին հայտնած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930