Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը`դատարանի ինքնաբացարկի մասին

Հունիս 18,2020 18:55

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, այսօր շարունակվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը:

«Մենք գտնում ենք, որ միջդատական վարույթների հետ կապված մակագրությունների կարգը, ինչը տեղի է ունենում ՀՀ–ում, այսինքն` դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է որեւէ դատավորի եւ մակագրությունն իրականացնում  է, ի սկզբանե արդար դատաքննության իրավունքի խախտում է: Այսպիսով չի ապահովվում այն երաշխիքը, որ պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը: Չի կարող այնպես լինել, որ պետությունը, այս դեպքում դատարանի նախագահը, որոշի իր նախընտրած դատավորին տալ»,- դատարանին ինքնաբացարկի միջնորդության հիմքի վերաբերյալ ասաց պաշտպանը:

Պաշտպանի դիտարկմամբ, Շենգավիթի դատարանում, բացառությամբ 2–3 դատավորի, մնացած դատավորների մասով միշտ խնդիր է լինում. «Կան կոնկրետ դատավորներ, որոնց մասով միշտ խնդիր կա։ Բազմաթիվ փաստաբաններ պարբերաբար ահազանգում են, որ օրինակ վարույթ իրականացնող մարմինները ձգտում են իրենց համար խիստ կարեւոր գործերով կալանավորման միջնորդությունները ներկայացնել այնպիսի ժամկետներում, երբ Երեւանում հերթապահություն է իրականացնում Շենգավիթի նստավայրը, երկրորդը՝ Կենտրոնի նստավայրը, դրանցից հետո նոր Ավանի նստավայրում։

Այսինքն, կան որոշակի դատավորներ, որոնք, կարծես թե, դատարանի նախագահը նախընտրում է մակագրություններ անել։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է համակարգչով լինի, այսինքն՝ ծրագիր է լինում, որը պատահականության սկզբունքով պետք է ընտրի։ Այդ ծրագիրը պետությունը ոչ մի կերպ չի ներդնում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930