ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ իրավապահները խուզարկել են Գյումրիի իր բնակարանը: «Ես Երեւանում էի: Տնեցիները զանգահարեցին եւ տեղեկացրին, որ խուզարկում են: Ինչ-որ ցուցակներ են փնտրել: Տնից վերցրել են երկու հեռախոս եւ իմ անձնական IPad-ը: Եղել են երեք հոգի»: Վարդեւան Գրիգորյանը դժվարացավ ասել, թե իրավապահ որ կառույցից են եղել խուզարկողները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ