Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպել են ՌԴ եւ Ղազախստանի դեսպանների հետ. Իվետա Տոնոյան

Հունիս 18,2020 18:25

ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունենում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ. այս մասին, այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հանդիպումների ժամանակ քննարկվում է երկրում ստեղծված իրավիճակը: Հանդիպումներում քննարկումերի այլ մանրամասներին Իվետա Տոնոյանը չանդրադարձավ. «Հանդիպումները եղել են ոչ միայն ՌԴ, այլ նաեւ այլ բազմաթիվ դեսպանների հետ: Հանդիպումները արդեն երկու օր է շարունակվում են: Երեկ հանդիպումներ են տեղի ունեցել ՌԴ եւ Ղազախստանի դեսպանների հետ, բայց հանդիպումների շարքը շարունակական է լինելու»:

Իվետա Տոնոյանը հավաստիացրեց` Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, իրենց օրակարգում էլ որեւէ բան չի փոխվել. «Այո, մեր երկրում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ, այդ թվում նաեւ կառավարության 100 տոկոս փոփոխություն, ներառյալ նաեւ Նիկոլ Փաշինյանի»:

Հիշեցնելով`«Հայրենիք», «Մեկ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների հայտարարությունը եւ ԲՀԿ-ի հակընդեմ հայտարարությունը, Իվետա Տոնոյանն ասաց, որ այս պահին միասնական օրակարգ ձեւավորելու եւ համատեղ պայքար տանելու չորս կուսակցությունների համաձայնություն կա`հավելելով, որ նպատակահարմար չէ որեւէ մեկին առանձնացնել եւ հատկապես նրա հետ համագործակցությունները շեշտադրել:

Հարցին`ինչպե՞ս են պատկերացնում կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանի հեռանալը, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դա քաղաքական գործընթաց է եւ ինքը չի պատրաստվում այս պահին հրապարակել գործողությունների ճանապարհային քարտեզը: Ասաց, որ քննարկումները շարունակվում են, այլ քաղաքական ուժեր են միանում իրենց եւ վերջնական ֆորմատի ձեւավորումից հետո ավելի հստակ հայտարարություններով հանդես կգան: Նա նաեւ վերահաստատեց`արտակարգ դրության պայմաններում ցույցեր չեն անելու:

Արտակարգ դրությունը երկարաձգելու եւ ԱԺ-ում այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով ՍԴ դիմելու մասով դեռ որեւէ նորություն չկա. ԼՀԿ-ի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930