ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից, որտեղ այսօր շարունակվում էր նրան կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը։
Միջնորդության քննությունը դեռ չի ավարտվել: Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, նիստը ընդմիջվել է:
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց երկրի վիճակի մասին իր նախկին հայտարարությունները. «Երկիրն այսօր ղեկավարվում է ֆեյքերով»։
Նա պնդում է` իր դեմ սկսված հետապնդումը քաղաքական է։
Կարդացեք նաև
Իր որդու`Նվեր Ծառուկյանի դեմ քրեական գործի, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ հայտարարությունների մասին հարցերին Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց:
Դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել: Որոշումները կկայացվեն 2-3 ժամերի ընթացքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ