Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն իսպառ բացառելով քաղաքականացված արդարադատություն, կկարողանանք բացառել հոռի պատմության կրկնությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիս 18,2020 18:11

Արցախի հարցի արդար հանգուցալուծումից մինչև ներհայաստանյան երկխոսության հրամայական

Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր և քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապով մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը:

Ներկայացնենք ելույթի հիմնական ուղղություններից մի քանիսը:

Ա. Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը և ԵԽ պատգամավորների մեզ համար անակնկալ աչառու նամակի խնդիրը՝ կապված Հայաստան-Արցախ կառուցվող նոր ճանապարհի հետ, որը Արցախի բնակչության կենսական անվտանգության ապահովման և Ադրբեջանի կողմից նրա շրջափակման վտանգների չեզոքացման հրամայականն է:

Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական մեր գործընկերներին կոչ արեց առավել ողջամիտ, անաչառ եւ միջազգային իրավունքները համակողմ հարգող մոտեցում ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման նկատմամբ՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է բացառապես խաղաղ և արդարացի լուծում ունենա՝ հիմնված Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա:

Բ. Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձ է կատարել Թուրքիայի ժխտողական, թշնամական քաղաքականությանը՝ հիմնավորելով 1921 թ. բոլշևիկ-թուրքական պայմանագրերի՝ հայ ժողովրդին հայրենազրկող ժառանգությունից դուրս գալու անհրաժեշտությունը:
Գ. Անդրադառնալով հայաստանյան իրավիՃակի գնահատմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետք է բացահայտել բոլոր ժամանակների ընտրակեղծիքները և դրանք կազմակերպողներին՝ բացառելով ընտրողական մոտեցումը, միաժամանակ շեշտել է, որ այս կարևոր գործընթացում պետք է հարգել անմեղության կանխավարկածը: «Ժառանգությունը» մտահոգված է համավարակային պայմաններում հասարակական բևեռացման վտանգով, ուստի արտակարգ դրության պայմաններում իսկ կարևորում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների երաշխավորումը՝ առաջ քաշելով համազգային երկխոսության հրամայականը: Միայն իսպառ բացառելով քաղաքականացված արդարադատություն, կկարողանանք բացառել հոռի պատմության կրկնությունը: Հանուն Հայաստանի, մեր ինքնիշխանության և ժողովրդավարության մեր ձեռքով վերադարձ դեպի անցյալը չենք կարող թույլ տալ:

«Ժառագություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930