Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննության ժամանակ, դատարանի բակում, ոստիկանները տուգանեցին ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանին:
«Այդ պահին հետեւում էի առողջապահության նախարարի հորդորներին, հանեցի կտորե դիմակը: Գործընկերներիցս ցանկանում էի տեղեկանալ`իրենց մոտ կա՞ բժշկական դիմակ: Նկատեցին ոստիկանները, մոտեցան եւ տուգանեցին»,- լրագրողներին պատմեց Նորա Առուստամյանը:
Նա առողջապահության նախարարին կոչ արեց. «Մի հատ կոնկրետանան`ասեն`ո՞րն է ճիշտը`կտո՞րը, բժշկակա՞նը, դնե՞լը, չդնե՞լը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ