Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով ազատ է արձակվել 36 բանտարկյալ. ԵԽ հետազոտություն

Հունիս 18,2020 17:39

Եվրոպայում գնալով ավելի շատ են կիրառում առանց ազատությունից զրկելու պատժամիջոցները: Բացի այդ եվրոպական բանտերից կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով ազատ է արձակվել 118 հազար բանտարկյալ: Այս մասին վկայում է Լոզանի համալսարանի SPACE II նոր հետազոտությունը, որն արվել է Եվրոպայի Խորհրդի համար:

Ըստ հետազոտության՝ Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնցում 2018թ. համեմատ 2019թ. հունվարի 31-ի դրությամբ աճել է պրոբացիայի ծառայության շահառուների թիվը: 2018թ. հունվարի 31-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 5234, իսկ 19թ. հունվարի 31-ի դրությամբ՝ 6242:

Համավարակի պայմաններում Եվրոպայում բանտարկյալների մասին զեկույցն էլ վկայում է, որ Հայաստանը 20 բանտերի վարչակազմերի շարքում է, որոնք կորոնավիրուսի պատճառով ազատ են արձակել բանտարկյալների: Հայաստանում ազատ է արձակվել 36 մարդ (բանտային բնակչության 1,6%):

Հետազոտությունում ներառված 43 բանտային վարչակազմերից 20-ը հայտնել են, որ ազատ են արձակել բանտարկյալներին` կանխելու COVID-19-ի տարածումը, կիրառելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ համաներում, վաղաժամկետ և ժամանակավոր ազատ արձակում և ազատությունից զրկելու այլ այլընտրանքների կիրառում: Ըստ տեղեկության՝ ԵԽ անդամ երկրներում ազատ է արձակել բանտերի բնակչության 5%-ը (ավելի քան 118,000 բանտարկյալ):

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը հրապարակել է քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը (SPACE), որը ներառում է 2018-2019թ. հունվար ընկած ժամանակաշրջանի տվյալները: Զեկույցի համաձայն՝ 2019թ. հունվարի դրությամբ Հայաստանում եղել է 2,266 բանտարկված՝ 2,965,269 բնակչության պարագայում, ինչը նշանակում է, որ երկրում ազատազրկվածների թիվը նվազել է 35.9%-ով՝ 2018-ի համեմատ (3,536): Միևնույն ժամանակ Հայաստանում շարունակել է բարձր մնալ բանտերում մահացության ցուցանիշը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930