ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է. «Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչեց։ Դատարանի որոշմամբ գրավը սահմանվել է 2 մլրդ դրամի չափով։
Դատարանը որոշեց բավարարել պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները, և մասնակիորեն՝ պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը։
Այսօրվա որոշմամբ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։
Հիշեցնենք, որ փաստաբանական թիմն ամիսներ առաջ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդություն․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի (Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան և Անուշավան Դանիելյան) անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ»։