Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Պողոսյան Վազգենին էդ հարցը պիտի տրվի». ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյան

Հունիս 18,2020 17:30

Գեղարքունիքի մարզից ընտրված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննության ընթացքում, լրագրողների հետ զրույցում, ասաց, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկաններն իր եղբորը հրավիրում են ոստիկանություն եւ որոշակի ժամանակ պահում այնտեղ:

«Հարցաքննության չեն հրավիրում, ուղղակի ասում են, որ Մադաթյան Հրանտի եղբայրն եք, որ չկարողանաք հավաքեք մարդկանց` տանեք դատական նիստերի ժամանակ»,- մանրամասնեց պարոն Մադաթյանը`հավելելով, որ այսօր եղբորից դեռ տեղեկություն չունի, չի կարող ասել`տարե՞լ են, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացվում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Այնուհետ Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ նրա համակիրները եւ ԲՀԿ-ական պատգամավորներն ու Երեւանի ավագանու անդամները ցույց էին անում:

2017-ի ընտրակաշառքի գործի վերաբերյալ, Հրանտ Մադաթյանն ասաց, որ ոչ մի նորություն չի կարող ասել. «Ես չգիտեմ`ի՞նչ է արվել, ո՞նց է արվել: Պողոսյան Վազգենին էդ հարցը պիտի տրվի: Ես էդ մարդուց ոչ մի խոսք չեմ լսել: Կարող է եւ պատահի, որ էդ ամեն ինչ սուտ է: Անձամբ էդ մարդու հետ չեմ խոսել»:

Հրանտ Մադաթյանն ասաց, որ 2017-ին Պողոսյան Վազգենի հետ մի երկու անգամ հանդիպել են, երկուսն էլ մարզի ԲՀԿ կառույցների առաջատարներն են եղել:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին`ինքն է՞լ է Գագիկ Ծառուկյանին «հավատարմության երդում» գրել: Հիշեցնենք, ԱԱԾ-ն հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։ Տեսանյութում երեւում է նաեւ ԲՀԿ մի շարք պատգամավորների գրած եւ ստորագրած թղթերը: Այդ գրություններով, ԲՀԿ-ական պատգամավորները իբրեւ հավատարմություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

«Ես հավատարմության թերթիկների մասին եթերից եմ լսել: Մարդուն հոգով են նվիրվում ու երդում տալիս: Ես նման թերթիկ չեմ գրել: Էդ 3-4 հոգու թերթիկները, չգիտեմ, ճի՞շտ է, սուտ է»,- ասաց Հրանտ Մադաթյանը: Լրագրողի դիտարկմանը, որ Տիգրան Ուրիխանյանը եւ Նապոլեոն Ազիզյանը չհերքեցին, մինչդեռ մյուսները հերքել էին, Հրանտ Մադաթյանն ասաց. «Հա, չի հերքել: Մեր մեջ`մեր ընկերների հետ, պարոն Ծառուկյանի հետ խոսակցություններ լինում էր`որդ ի՞նչ զգացողություն ունի, ով ինչքա՞ն ձայն է կանխատեսում: Մոտավորապես`մեր պատկերացումները ասել ենք, բայց բանավոր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930