Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը տեղեկացրել է Պուտինին, որ չի կարող մասնակցել Մոսկվայում Հաղթանակի 75-րդ ամյակին նվիրված ռազմական շքերթին, քանի որ Ադրբեջանում երկարացվել են կարանտինային միջոցառումները:
Նշվում է, որ ռազմական շքերթին մասնակցելու է Ադրբեջանի պաշտպանության նախարարը և 75 զինծառայող: Ըստ տեղեկության՝ Պուտինն իր հերթին ասել է, որ ըմբռնումով է մոտենում իրավիճակին:
Ռուսական լրատվամիջոցներն էլ՝ հղում անելով Կրեմլի հաղորդագրությունը, գրում են, որ հեռախոսային զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ