Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծեր» կլինեն միայն կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում

Հունիս 18,2020 17:20

ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «կարմիր գծերի օրենք» անունով հայտնի օրենքի փոփոխության նախագիծը, որով մի շարք լուծումներ են առաջարկվում վարորդների համար:

Ինչպես նշեց օրենքի համահեղինակներից Սիսակ Գաբրիելյանը, փոփոխություններն արմատական են: «Վարորդներն այսուհետեւ կտուգանվեն բացառապես տեսանյութի առկայության դեպքում: Հիմա, գիտեք, պտտվում են շրջիկ մեքենաներ եւ երկու տարբեր ժամանակահատվածում լուսանկար անում, բայց քաղաքացիները դժգոհում են եւ ասում, որ այդքան չեն կայանել: Եզրահանգել ենք, որ կարմիր գծերը փաստացի կվերանան եւ կգործեն միայն Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում: Բոլոր այն վայրերում, որտեղ կլինեն կարմիր գծեր, տեղադրված կլինեն տեսախցիկներ, եւ վարորդը տուգանքը ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութի միջոցով: Առայժմ սակագների փոփոխություն չի նախատեսվում, քանի դեռ նոր տրանսպորտային համակարգ չունենք»,-տեղեկացրեց պատգամավորը:

Նա նշեց՝ օրենքը չի արգելում այլ վարչական շրջաններում էլ կարմիր գծեր ունենալ, սակայն այս պահին հատկապես Կենտրոն վարչական շրջանը բեռնաթափելու խնդիր կա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930