Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։
Երեկ պաշտպանները ժամանակ էին խնդրել նյութերին ծանոթանալու համար եւ քննարկումը հետաձգվել էր:
Գագիկ Ծառուկյանն արդեն դատարանի շենքում է: Դատարանի շենքի մոտ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ոստիկանական հսկողություն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ