«Ազատություն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը լքում է պաշտոնը։ Այդ մասին Ֆլայը տեղեկացրել է անցած գիշեր ռադիոկայանի աշխատակիցներին ուղարկված հատուկ նամակով։
Ռադիոկայանի նախագահի խոսքով՝ իր պաշտոնանկության մասին որոշումը կայացրել է արտերկրում ամերիկյան հեռարձակումները համակարգող կառույցի՝ Գլոբալ մեդիաների գործակալության (USAGM) ղեկավար Մայքլ Փեքը։
«Ես տխրությամբ եմ լքում այս պաշտոնը։ Շուրջ մեկ տարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ղեկավարելն ինձ համար մեծ պատիվ էր»- գրել է Ֆլայը։