Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիները ԵՏՄ ցանկացած այլ երկրում կկարողանան ստանալ կենսաթոշակը

Հունիս 18,2020 16:20

ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկում է «ԵՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: 2019թ.-ին ստորագրված այս համաձայնագրով աշխատուժի տեղաշարժի խոչընդոտները բացառելու նպատակով սահմանվում է՝ ԵՏՄ անդամ երկրի ամեն քաղաքացի հնարավորություն կունենա անարգել ստանալ կենսաթոշակ՝ անկախ այն հանգամանքից, թե ԵՏՄ անդամ որ երկրի տարածքում է վաստակել կենսաթոշակի իրավունք եւ թե որ երկրում է այդ պահին բնակվում:

Ինչպես զեկուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ համաձայնագիրը տարածվելու է բոլոր տեսակի կենսաթոշակների վրա: Փոխնախարարի խոսքով՝ եթե անձը, օրինակ, ԵՏՄ երեք երկրներում աշխատանքային փորձ է ունեցել եւ թոշակ է ստանում, գտնվելով, օրինակ, Ռուսաստանում, կարող է ստանալ ՀՀ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակը: Համաձայնագիրը տարածվելու է ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ ԵՏՄ բոլոր երկրների կողմից վավերացվելուց հետո ձեռք բերած կենսաթոշակային իրավունքի վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930