Լրահոս
Օրվա լրահոսը

24 ժամով արգելվել է «Երեւան մոլ»-ի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի գործունեությունը

Հունիս 18,2020 16:16

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երեւան մոլ»-ի գործունեությունը․ խոսքն առեւտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։

Նախորդիվ՝ այստեղ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջեւ չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով եւ կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։

Կենտրոնի առեւտրային մասը շարունակում է գործել։

Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին եւ փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930