Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ բան խախտվել է, իհարկե, ես դատապարտում եմ ու կարծում եմ, պետք է լինի ծառայողական քննություն». Արարատ Միրզոյան

Հունիս 18,2020 16:00

«Ես որեւէ փորձ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ կդատապարտեմ», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ոստիկանական ուժերի կողմից լրագրողների նկատմամբ բռնություններին:

Միրզոյանն ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ, կադրերն էլ չի տեսել, միայն լուրերի է հանդիպել դժգոհությունների մասին. «Զուգահեռաբար տեսնում եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Ինքս կադրերը չեմ տեսել եւ սեփական դատողություն չեմ կարող անել: Հանգամանքները շատ էական են, գուցե նախապես խնդրանք է հնչել ազատել այդ տարածքը, ես չգիտեմ, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հանրահավաքների իրականացման արգելքին: Եթե որեւէ բան խախտվել է, իհարկե, ես դատապարտում եմ ու կարծում եմ, պետք է լինի ծառայողական քննություն: Բայց միեւնույն ժամանակ լրագրողներն էլ պետք է հասկանան, որ կանոնները, օրենքները համընդհանուր են ու որեւէ մեկին՝ ո՛չ քաղաքական գործչին, ո՛չ լրագրողին չի դասում օրենքից վեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930