Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ի գործունեությունն ապահովելու համար պետբյուջեից նախատեսվել է 600մլն 956հազ դրամ. կատարողականը՝  98%

Հունիս 18,2020 16:06

 Հունիսի 18-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Քննարկվել է 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանը, ներկայացնելով աշխատակազմի նախորդ տարվա պահպանման ծախսը, նշել է, որ այն կազմել է 561մլն 792հազ դրամ, կատարողականը՝ 493 մլն 672հազ դրամ, կամ 87,9%-ը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի փոխանցմամբ, պետական բյուջեից նախատեսվել է 600մլն 956հազ դրամ, կատարողականը՝ 588մլն 898հազ դրամ, կամ՝ 98%-ը:

ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը 2019թ-ին պետական բյուջեից հատկացվել է 341մլն 623հազ դրամ: Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ներկայացմամբ՝ բյուջեի կատարողականը կազմել է 316մլն 5հազ դրամ, կամ նախահաշվի 92,5%-ը:

Ներկայացնելով Արդարադատության նախարարության բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը՝  նախարար Սիրան Ավետիսյանը նշել է, որ այն կազմել է 353մլն 259հազ դրամ, ճշտված պլանը՝ 355մլն 97հազ դրամ, կատարողականը՝ 351մլն 285հազ դրամ, կամ՝ 98,9%-ը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի հաշվետվության համաձայն՝ դատական համակարգի ծախսերի համար պետական բյուջեից հատկացվել է 587մլն դրամ, ծախսը՝ 575մլն դրամ, կամ՝ 97,3%-ը:

Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի փոխանցմամբ՝ դատախազությունը հաշվետու տարում գրանցել է հատկացված միջոցների զգալի խնայողություն՝ 42մլն 385հազ դրամի չափով: Ընդհանուր՝ հաշվետու տարում գլխավոր դատախազությանը հատկացված 510մլն 372հազ դրամից դրամարկղային ծախսերը կազմել են 467մլն 987հազ դրամ, փաստացի ծախսերը՝ 466մլն 265հազ դրամ:

Հանձնաժողովների նիստը այնուհետև շարունակվել է Քննչական կոմիտեի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, նախքան հաշվետվությանն անցնելը նշել է, որ 2019թ-ի հունիս 14-ին Ազգային ժողովն ընդունել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հուլիս 1-ից: «Քննչական կոմիտեն փաստացի սկսել է ձևավորվել 2019թի հուլիսից հետո, իսկ քննիչների տեղափոխումն այլ մարմիններից սկսել է օգոստոս ամսին»,- ընգծել է Իգոր Գրիգորյանը: Անցնելով հաշվետվության ներկայացմանը՝ քննչական կոմիտեի նախագահը փաստել է, որ հաշվետու տարում քննչական կոմիտեի պահպանման համար պետական բյուջեից հատկացվել է 140մլն 872հազ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 116մլն 480հազ դրամ:

Պետական բյուջեով Հաշվեքննիչ պալատի պահպանման համար, նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ, նախատեսվել է 143մլն 880հազ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 138մլն 22հազ դրամ, կամ՝ 96%-ը: Նախատեսվածի նկատմամբ տնտեսված գումարը կազմել է 5մլն 857հազ դրամ, փաստացի ծախսը կազմել է՝ 137մլն 779հազ դրամ:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ ՄԻՊ աշխատակազմի պահպանման համար հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել 47մլն 452հազ դրամ, փաստացի ֆինանսավորումը կազմել է 44մլն 789հազ դրամ կամ նախատեսված գումարի 94,4%-ը:

Քաղաքացիական ծառայության խորհրդին պետական բյուջեից 2019թ-ին հատկացվել է 106մլն 157հազ դրամ: Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի ներկայացմամբ՝ կատարողականը կազմել է 102մլն 960հազ դրամ, կամ 97%-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ հաշվետու տարում ԿԸՀ-ին միջոցներ են հատկացվել երկու՝ «Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» և «Ընտրություններ» բյուջետային ծրագրերով, ինչպես նաև ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ԱՀ Սահմանադրույթամբ ամրագրված նոր՝ ստորագրահավաքային աշխատանքների իրականացման և երեք համայնքներում տեղական ինքնակառավաման մարմինների արտահերթ ընտրություններ կազմակերպման համար:

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝

«Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով պետական բյուջեից նախատեսվել է 38մլն 732հազ դրամ, կատարողականը՝ 36մլն 52հազ դրամ, կամ՝ 93,1%-ը:

«Ընտրություններ» բյուջետային ծրագրով նախատեսվել է 111մլն 62հազ դրամ, ծախսվել է 101մլն 450հազ դրամ կամ նախատեսվածի 91,4%-ը:

ԿԸՀ-ին հատկացվել է նաև 4մլն 333հազ դրամ ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտակերտի շրջանի Կիչան համայնքներում համայնքի ղեկավարի և Քաշաթաղի շրջանի Վան համայնքում համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև 2019թ-ի ամռանը ստորագրահավաքային աշխատանքների կազմակերպման համար՝ 4մլն 321հազ դրամ կամ նախատեսվածի 99,7%-ը:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հնչեցրած հարցերին:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930