ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 17:30-ին»։