Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը

Հունիս 18,2020 15:25

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Նա պատճառաբանեց իր ինքնաբացարկն այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր մտերիմ ընկերն է, նրա հետ գտնվում է քավոր-սանիկական հարաբերությունների մեջ: Նա նաև հայտնեց, որ նախկինում էլ էլեկտրոնային համակարգում իրեն մակագրված մի շարք գործերով ինքնաբացարկ է հայտնել՝ հաշվի առնելով այդ նույն հանգամանքը:

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Գործի քննությանը մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ: Քիչ անց ԲԴԽ-ն որոշում կայացրեց մերժել Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930