Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը որ ազատության մեջ գտնվի, ինձ համար ոչ տաք է, ոչ՝ սառը, ինձ չի խանգարում». «Մարտի 1-ի » գործով տուժող

Հունիս 18,2020 13:56

Վերաքննիչ դատարանն այսօր «մարտի 1-ի » գործով տուժող Սեւակ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ու դիրքորոշում ունի, եթե դատարանն ազատ արձակի գործով մեղադրյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, արդյոք նա կարո՞ղ է ճնշում գործադրել վկաների կամ գործով անցնող այլ անձանց վրա, կխանգարի՞ գործի քննությանը:

«Ես չեմ ուզում խառնվել այս ամենին, դատե՞լ, թե՞ չդատել»,- պատասխանեց տուժողը՝ հավելելով, որ մինչեւ իր հարցերը չկարգավորվեն, ինքը չի կարող հստակ տեսակետ հայտնել:

Մեղադրող դատախազն էլ հետաքրքրվեց՝ ինչ հարցեր ունի կարգավորելիք, որով պայմանավորված իր համար հստակ կլինի Քոչարյանի ազատության մեջ գտնվելու ռիսկը:

Սեւակ Գրիգորյանը պարզաբանեց, որ պետության կողմից փոխհատուցումը նկատի ունի: Իսկ հարցին, որ եթե փոխհատուցում ստանա, կցանկանա՞, որ Քոչարյանը մնա կալանքի տա՞կ, թե՞ ազատության մեջ, տուժողը պատասխանեց՝ իրեն չի հետաքրքրում այդ հարցը. «Որ ազատության մեջ գտնվի, ինձ համար ոչ տաք է, ոչ՝ սառը, ինձ չի խանգարում»:

Ավելի ուշ նա նաեւ կարծիք հայտնեց, որ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով,  չի ազդի գործով անցնող ոչ մի անձի եւ գործի քննության վրա:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերած պաշտպանական կողմի բողոքի քննությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930