Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում Կամո Սարգսյանի ընտրության փակ քվեարկությունը: Ինչպես տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր, որոնցից 86-ը «կողմ» է արտահայտվել Կամո Սարգսյանի թեկնածությանը, իսկ 8-ը՝ «դեմ»:
Այսպիսով, Կամո Սարգսյանը, ում մասնագիտական տիրույթում ջրային ոլորտի խնդիրներն են, ընտրվեց ՀԾԿՀ անդամ: Նրա թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ