Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակի դեմ պայքարի ձախողումն ավելի է ամրապնդում ընդդիմության շրջանում ձևավորված իշխանափոխության հայտը. «Փաստ»

Հունիս 18,2020 12:21

Խոշոր հաշվով՝ իշխանությունները տանուլ են տվել ճգնաժամային կառավարումը, քանի որ նրանց կողմից նախաձեռնած քայլերն ու միջոցառումները չեն տալիս այն արդյունքները, որոնք ակնկալվում էին։

Անընդհատ ավելանում է վարակվածների քանակը, իսկ տնտեսվարողներն ու քաղաքացիները ստեղծված իրավիճակի պայմաններում շարունակում են մեծ վնասներ կրել։ Այսպիսի իրադրությունը ցանկացած իշխանության համար կարող էր առիթ տալ քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության եզրեր գտնելու համար։

Բայց գործող իշխանություններին թվում է, թե իրենք դեռ ժամանակ ունեն և միայնակ կարող են ուղղել թույլ տրված սխալներն ու հաջողություններ գրանցել, իսկ առկա պայմաններում ընդդիմության կամ այլ ուժերի հետ համագործակցությունը կարող է բացասական ազդեցություն թողնել իրենց նկատմամբ ձևավորված հանրային ընկալումների վրա ու թուլության նշան համարվել։

Ընդհակառակը, իշխանությունները գնում են ընդդիմությանն ու ընդդիմախոսներին լռեցնելու, ճնշումներ բանեցնելու չափազանց վտանգավոր ճանապարհով: Եվ քանի որ իշխանության ու ընդդիմադիր ուժերի միջև չի ձևավորվում որևէ փոխգործակցության օրակարգ, ապա դա փոխհատուցվում է ընդդիմադիր ուժերի համախմբման և սերտ գործակցության օրակարգով։ Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են օպոզիցիոն ուժերը հանդիպումներ ունենում, միասնական հայտարարություններով հանդես գալիս և այլն։

Համավարակի դեմ պայքարի ձախողումը ավելի է ամրապնդում ընդդիմության շրջանում ձևավորված իշխանափոխության հայտը, որին ի պատասխան իշխանությունը գործի է դնում ռեպրեսիվ մեքենան՝ միջոցներ ձեռնարկելով ընդդիմադիր ուժերին և նրանց ղեկավարներին վարկաբեկելու հանրության աչքում, ու քրեական գործեր «կարում» նրանց վրա։

Բայց եթե իշխանությունը ցանկանում է, որ իր հրաժարականի հարցը չդառնա օրակարգային, ապա ուժայինների միջոցով հարցեր լուծելու փոխարեն պետք է աշխատանքով ապացուցի իր գոյության արդյունավետությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930