Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս գործընկերների հետ քննարկել ենք, հարցը քաղաքական ենթատեքստ չունի». Արշակյանը՝ օտար հեռուստաալիքների մասին

Հունիս 18,2020 12:13

«Օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակման վերաբերյալ այստեղ հնչել են հարցեր, որոնցից տպավորություն է, թե մեր որոշ գործընկերներ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել Հայաստանին եւ գործընկեր պետություններին վերաբերող հարցերը՝ քաղաքականացնելով դրանք»,-ԱԺ նիստում այսօր խոսելով «Իմ քայլի» պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Վահագն Թեւոսյանի, անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող՝ «Տեսալսողական մեդիայի մասին» մայր օրենքի դրույթներից՝ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Տեղեկացնեմ, որ այս օրենքը կոնկրետ պատասխաններ ունի օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակման առնչությամբ: Մեր ռուս գործընկերների հետ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել, եւ հարցն առհասարակ քաղաքական ենթատեքստ չունի: Այն կրում է զուտ տեխնիկական, միջպետական բնույթ: Օրենքը սահմանում է, որ ՀՀ-ում վերահեռարձակվել պատրաստվող ցանկացած այլ երկրի հեռուստաընկերություն պետք է ունենա միջպետական համաձայնագիր, որում պետք է ամրագրվեն նաեւ ՀՀ-ի շահերը»,-նշեց նախարարը:

Ապա շարունակեց. «Մասնավորապես, որեւէ պետության հեռուստաընկերության վերահեռարձակումը միջպետական համաձայնագրի շրջանակում ենթադրելու է նաեւ հայկական հեռուստաալիքի վերահեռարձակում՝ այդ պետության տարածքում: Այս տեխնիկական մասը կարգավորված է այս օրենքով, եւ ավելորդ շահարկումների չպետք է տրվել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930