Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի հանրային մուլտիպլեքսում որեւէ ալիքով հնչեցնել, թե կորոնավիրուսը սուտ է». Թեւոսյան

Հունիս 18,2020 11:21

«Կարգավորման դաշտ են բերվելու ոլորտի բոլոր կառույցները՝ բացառությամբ առցանց հեռարձակման հեռուստաալիքների»,-ԱԺ նիստում այսօր ասաց առաջին ընթերցմամբ քննարկվող «Տեսալսողական մեդիայի մասին» մայր օրենքի համահեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը: Նրա խոսքով՝ օրինագիծը ենթադրում է նաեւ ոլորտում մենաշնորհների վերացում, եթերի հայաֆիկացում՝ առանց տնտեսվարողների համար առանցքային ջանքերի:

«Անհասկանալի հեռուստաալիքների փոխարեն ունենալու ենք քիչ, բայց լավ ալիքներ: Գուցե եւ թիվը չպակասի: Պետք է փորձենք նաեւ մի մոդել ներմուծել այս օրենք, որպեսզի խոսքի ազատությունն անգամ մազաչափ վտանգված չլինի, բայց հանրային մուլտիպլեքսում խոսքի ամենաթողությունը հնարավոր լինի սանձել: Չի կարելի հանրային մուլտիպլեքսում որեւէ ալիքով հնչեցնել, թե կորոնավիրուսը սուտ է, դիմակ մի կրեք եւ այլն…ուղղակի չի կարելի նման բաներ»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:

«Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է կարգավորվելու ժարգոնով համեմված սերիալների ցուցադրման հարցը: Թեւոսյանն արձագանքեց, որ պետք է առաջնորդվել խելամտության կանխավարկածով. «Քաղաքացիներին կոչ կանեմ ալիքը փոխել, ավելի հետաքրքիր ալիք նայել: Որքան քիչ վարկանիշ ունենան այդ սերիալները, այնքան տնտեսվարողը չի ուզենա դրանք նկարահանել: Նկարահանվում են այնքան ժամանակ, որքան որ նայում են: Խնդրում եմ՝ մի նայեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930