Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնա՞ր է եղել պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները ԴԱՀԿ-ում․ «Ժողովուրդ»

Հունիս 18,2020 11:32

ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու տարի անընդմեջ ուսումնասիրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան պալատի ուսումնասիրության արդյունքներից: Օրինակ, 2018-ին եւ 2019-ի առաջին կիսամյակում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8 մլն 739 հազար դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են այն դեպքում, երբ, ըստ ՃՈ-ի կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձն ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել:

Իր հերթին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պալատին բացատրություն է ներկայացրել, ըստ որի՝ հարկադիր կատարողների կողմից ձեռնարկվել են կատարողական գործողություններ, ինչի արդյունքում չի հայտնաբերվել գույք կամ դրամական միջոց, որի վրա կարելի է բռնագանձում տարածել, մյուս դեպքում անհնար է եղել պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930