Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազային պայմանագիրը խտրական, տիրոջ և վասալի միջև փոխհարաբերությունների մակարդակի պայմանագիր է. Ատոմ Մարգարյան. «Ժամանակ»

Հունիս 18,2020 11:24

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ խնդիրը, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի: Հայաստանը պարբերաբար կանգնում է այս պրոբլեմի առաջ, բայց, կարծես, բավարար ջանք չի գործադրվում, ի վերջո, այս հարցը մեկընդմիշտ լուծելու ուղղությամբ:

– Ընդհանրապես շատ ճիշտ կլիներ, որ, երբ 2015-ին Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին՝ հենց այդ պահին սեղանին դրվեր նաև 2013-ին կնքված հայ-ռուսական գազային պայմանագրի լուծարման, դրա առոչինչ ճանաչման հարցը և սկսեր նոր կետից, սակայն դա չարվեց: Գազային այդ պայմանագիրն իր հիմքով խտրական, տիրոջ և վասալի միջև փոխհարաբերությունների մակարդակի պայմանագիր է, որը որևէ կերպ չի բխում մեր երկրի շահերից: Ընդամենը 155 միլիոն դոլար կասկածելի պարտքի դիմաց մեր վերջին 20 տոկոս բաժնեմասը զիջեցին Ռուսաստանին, և էներգետիկ ինքնուրույն քաղաքականություն վարելու հարցում կապկպվեցին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը: Եվ խելքից ու տրամաբանությունից դուրս այն բոնուսները, որոնք տրվել են «Գազպրոմ» ընկերությանը, այն պարտավորությունը, որ Հայաստանն իր կարիքների համար գազ պետք է ձեռք բերի միայն ու միայն Ռուսաստանից՝ ուղղակի խայտառակություն է: Այսօրվա դրությամբ սա է ցավալի իրողությունը, որի մասին բազմիցս ասվել է, քննադատվել է, սակայն ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք:

– Իսկ գործող կառավարությունն այսօր արդյոք հնարավորություն չունի՞ բարձրացնելու 2013-ին կնքված այդ պայմանագրի չեղարկման հարցն ու նոր իրավահարաբերություններ հաստատի «Գազպրոմ» ընկերության հետ:

– Այս կառավարությանն որևէ բան չի խանգարում, որևէ բան չի կաշկանդում դա անել, որովհետև այս կառավարությունը բացարձակ լեգիտիմություն ունեցող իշխանություն է: Այսպիսի հարցերը, որոնք նաև միջպետական մակարդակով լուրջ հակասությունների տեղիք տվող հարցեր են՝ կարելի է անգամ, ի վերջո, հանրաքվեի ճանապարհով լուծել: Դա որևէ դժվարություն իրենից չի ներկայացնում:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930