Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դա վաղուց ենք տրամադրում մեր՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին». Դեքսամետազոնը նվազեցնում է մահվան վտանգը կորոնավիրուսով հիվանդների մոտ. «Հայկական ժամանակ»

Հունիս 18,2020 11:03

Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքներով երեկ հայտարարվել է, որ Դեքսամետազոն դեղամիջոցը տասնյակ փորձարկումների ժամանակ դրական արդյունք է ցույց տվել:

Եթե Դեքսամետազոնն օգտագործվեր կորոնավիրուսի բարդացած փուլերի, ծանր հիվանդների բուժման ժամանակ համավարակի հենց սկզբից, ապա միայն Անգլիայում կարող էր փրկվել մահացածների 10%-ը. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով բրիտանացի գիտնականների հաշվարկներին:

Դեքսամետազոնն ի վիճակի է նվազեցնել մահվան վտանգը COVID-19 ունեցող ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների մոտ. վկայում է ուսումնասիրության մեջ ներառված վիճակագրությունը: Ըստ դրա՝ Դեքսամետազոնը մինչեւ 33%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիվանդների մոտ: Դեղամիջոցն անցել է կլինիկական փորձարկումների փուլը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ Դեքսամետազոն դեղամիջոցը մեր երկրում կիրառվել է շատ ավելի շուտ: «Մենք դա վաղուց ենք տրամադրում մեր՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին: Բայց ընդգծենք, դեղը տրվում է միայն ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող՝ վերակենդանացման բաժանմունքի հիվանդներին, եւ միայն բժշկի նշանակմամբ՝ հաշվի առնելով դեղի բոլոր հակացուցումները»:

Կարմեն Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930