Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը վարչական եւ քրեական գործերով բողոքները կքննի գրավոր. օրինագիծն ԱԺ-ում է

Հունիս 18,2020 10:48

Կառավարության հեղինակած՝ ՀՀ վարչական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների մասին օրինագծի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վարչական եւ քրեական գործերի վերաբերյալ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու հնարավորություն կստանա: Օրինագիծն այսօր ԱԺ նիստում քննարկվում է առաջին ընթերցմամբ:

«Գործող ընթացակարգերով՝ քրեական եւ վարչական գործերով բողոքների քննության համար վճռաբեկ դատարանը պետք է անպայման նիստ հրավիրի, սակայն համավարակի պայմաններում նիստերի կայացման խոչընդոտներ կան: Առաջարկում ենք գրավոր ընթացակարգ՝ վարչական եւ քրեական դատավարության շրջանակում»,-նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2018թ.-ից քաղաքացիական գործերի բողոքները վճռաբեկում արդեն իսկ քննվում են գրավոր ընթացակարգով, եւ այդ փորձը հաջողված է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930