Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաբարձրահասակ զույգի՝ Մարտինի եւ Աննայի ողբերգությունը

Հունիս 18,2020 12:30

Ինչու «գուլիվեր» ամուսիններն անզավակ մնացին

Աննա Հայնին Սվոնը եւ Մարտին վան Բյուրեն Բեյթսը ծանոթացան, երբ Մարտինը գործերի բերումով մեկնել էր Աննայենց քաղաք: Սա կարող էր լինել սովորական սիրո պատմություն, եթե չլիներ մի բայց. Աննան եւ Մարտինը անասելի բարձրահասակ էին սովորական մարդկանցից: Մարտինի հասակը 2 մետր 41 սանտիմետր էր, Աննայինը՝ նրանից մի փոքր բարձր:

kulturologia.ru-ի փոխանցմամբ, Աննան ծնվել է Կանադայում, նա տասներեք երեխաներից երրորդն էր, բոլոր քույրերն ու եղբայրները նորմալ հասակ ունեին, միայն Աննայի հասակն էր տարօրինակ բարձր:

Նա բարձրահասակ էր անգամ ամուսնուց, ինչը Մարտինին դուր չէր գալիս: Մարտինը ծնվել էր Կենտուկիում: Նա սկզբում սովորական երեխա էր, սակայն տասնչորս տարեկանում արդեն երկու մետրից ավելի հասակ ուներ: Մարտինը հետագայում գրանցվել էր Գիննեսի ռեկորդների գրքում՝ իր 2 մետր 41 սանտիմետրանոց հասակով:

Մարտինը սկզբում դպրոցական ուսուցիչ էր, իսկ քաղաքացիական պատերազմի ժամանակ զինվորագրվեց կոնֆեդերացիայի բանակին, կապիտանի կոչում ստացավ: Մարտինին անվանում էին զինված ուժերի գիգանտ: Ավելի ուշ նա միացավ շրջիկ կրկեսին եւ կրկեսի անձնակազմի հետ քաղաքից քաղաք մեկնեց, քանի որ կարծում էր, որ այդ ոլորտն իրեն ավելի հոգեհարազատ է:

Աննան ու Մարտինը ամուսնացան, երբ Աննան քսանհինգ, իսկ Մարտինը երեսունչորս տարեկան էր: Նրանք երկու երեխա ունեցան: «Գուլիվեր» ամուսինների առաջնեկը մահացավ ծնունդից մի քանի ժամ անց: Յոթ տարի անց Աննան երկրորդ երեխան ունեցավ, որը իսկական հսկա էր: Նորածնի հասակը 76 սանտիմետր էր, կշռում էր տասը կիլոգրամ: Այս երեխան նույնպես մտավ Գիննեսի ռեկորդների գրքի մեջ, ցավոք, ամուսինները նրան էլ կորցրին:

Աննան ու Մարտինը որոշեցին այլեւս երեխաներ չունենալ, խաղաղ եւ անաղմուկ «տապակվել» իրենց յուղի մեջ: Քառասուներկու տարեկանում դժբախտ Աննան մահացավ սրտի կաթվածից: Մարտինը սիրելի կնոջ գերեզմանին հուշարձան կանգնեցրեց, վաճառեց տունը եւ տեղափոխվեց այլ քաղաք:

Հետագայում Մարտինն ամուսնացավ նորմալ հասակով կնոջ հետ եւ նրա հետ ապրեց մինչեւ մահ: Մահկանացուն Մարտինը կնքեց ութսուներկու տարեկանում:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930