Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական նախկին պատգամավորի ձերբակալությունն ընտրակաշառք բաժանելու գործով ճանաչվել է ոչ իրավաչափ

Հունիս 17,2020 23:07

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու դեպքով հարուցված քրեական գործով:

Այս մասին Aravot.am-ին ասաց «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը: Ըստ նրա, թեեւ իր պաշտպանյալի անունն էլ է շրջանառվում այդ գործի հետ, սակայն իր պաշտպանյալին այդ գործով չեն հարցաքննել ու նրա մասնակցությամբ գործողություններ չեն արվել:

Այսօր լրատվամիջոցները գրեցին, որ դատարանում կքննվի Աբրահամ Մանուկյանի կալանքի հարցը, Մանուկյանի պաշտպանը, սակայն, մեզ հետ զրույցում հրաժարվեց պատասխանել, թե արդյոք իր պաշտպանյալը կալանավորվեց, թե ոչ, միայն ասաց. «Նման որոշում չկա…դեռ նպատակահարմար չեմ համարում հարցազրույց տալ»:

ԱԱԾ-ից մեզ այսօր հայտնել էին, որ Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախօրեին ԱԺ-ում հայտնեց, որ «Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց:

Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը` յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. ArmLur.am-ը հաղորդել է, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը եւ այն ճանաչել է ոչ իրավաչափ: Հետևաբար Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել. «Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում: Ասել է թե` դատարանը արձանագրել է` ոչ իրավաչափ է եղել ԱԱԾ-ի կողմից Մանուկյանի ձերբակալումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930