Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով Նվեր Ծառուկյանը վկայի կարգավիճակ ունի․ «Ա1+»

Հունիս 17,2020 22:44

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին) տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ա1+»-ի հարցերին է պատասխանել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Տիկի՛ն Եգանյան, Նվեր Ծառուկյանն («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին) ի՞նչ գործով է հարցաքննվել, ի՞նչ կարգավիճակով։ Եթե մեղադրյալ է, ո՞ր հոդվածով է մեղադրանք առաջադրվել։ Ի՞նչ մանրամասներ եք կարող հայտնել։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքացի Նվեր Ծառուկյանը ունի վկայի դատավարական կարգավիճակ: Վարույթն իրականացնող մարմինը նրան հրավիրել է հարցաքննության, սակայն վերջինիս փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ նա առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ:

Այս գործով քանի՞ մեղադրյալ, կասկածյալ, վկա և տուժող կա ճանաչված։ Ի՞նչ բնույթի մեղադրանքներ կան առաջադրված, և նույն դեպքով ի՞նչ այլ գործեր կան հարուցված։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, որոնցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Անջատված մասով 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Անջատված մասով մեղադրյալներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 1 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2 անձի նկատմամբ՝ գրավ: Քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, իսկ 6  անձ ճանաչվել է որպես տուժող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930