Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում և Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. աջակցում ենք ժողովրդավարական համակարգեր ձևավորելու նրանց ջանքերին. Ջիանի Բուքիքիո

Հունիս 17,2020 22:11

Հունիսի 17-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ամփոփելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է զեկույց: Բուքիքիոն անդրադարձել է նաև Հայաստանի հետ համագործակցությանը։

Նա, մասնավորապես, ասել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում, Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել: «Մենք աջակցում ենք այս երկու երկրների՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու ջանքերին: Հիմնական մարտահրավերներից մեկը հատկապես Հայաստանի, բայց նաև Մոլդովայի իշխանությունների համար, ճիշտ հավասարակշռություն գտնելն է՝ մի կողմից մարդկանց սպասելիքները արդարացնելու և երկրում իրական փոփոխություններ անելու, մյուս կողմից էլ՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև »,-ասել է Բուքիքիոն:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ից 19-ը Վենետիկի հանձնաժողովը գրավոր ընթացակարգով քննարկելու է նաև Հայաստանի իշխանությունների դիմումը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դատավորներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930