Արցախի հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով, տեղի կունենա հունիսի վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
«Համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցած ամիս նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը: Հերթական հանդիպումը նախատեսվում է մինչև ամսվա վերջ, մենք հավելյալ կտեղեկացնենք, իհարկե»,-ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների չեղարկումից հետո կողմերը կշարունակեն դեմ առ դեմ բանակցությունները:
https://www.youtube.com/watch?v=jFkoj7iWc14
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ