ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սովորաբար դիմակ չի կրում: Այսօր էլ նա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակ եկել էր առանց դիմակի, ինչի համար ոստիկանները նրան տուգանեցին:
«Հարգելով մեր ոստիկանների հեղինակությունը, հիմնարկի հեղինակությունը՝ ես հիմա չեմ խուսափում ստորագրել արձանագրությունը, բայց իմ առարկությունն ասելու եմ, երբ վարչական վարույթ լինի: Դիմակ չկրելու խնդիրը կա, օբյեկտիվ պատճառ է, որը հիմա ես չեմ հրապարակի: Հետո, որ առիթ լինի, կասեմ՝ ինչն է խնդիրը: Դրա ապացույցն ունեմ, պարզապես, փաստաթուղթը շատ մեծ է եւ հարմար չեմ գտել կրել: Ամենաամոթալին այն է, որ բյուջեն սենց բաներով են լցնում, որովհետեւ իրենց վարչարարության, վարած քաղաքականության պատճառով վերջնականապես համոզվեցին, որ Հայաստանում այլեւս որեւէ օտարերկրյա ներդրող չի գալու»,-լրագրողներին ասաց պատգամավորը:
Հարցին, թե իրեն այդպես կարող են իրեն ամեն օր տուգանել, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Այո, եթե ուզենամ բյուջեն հարստացնել, ամեն օր փողոցում ման կգամ, որ տուգանեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ