ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Aravot.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացվելու դեպքում հնարավո՞ր է, որ դիմեն համապատասխան ատյաններին՝ մեկուսարաններում կորոնավիրուսով վարակվելու վտանգի առկայությամբ պայմանավորված այլընտրանքային խափանման միջոց կիրառելու առաջարկով, պատասխանեց.
«Այո, Գագիկ Ծառուկյանի տարիքը 60-ից բարձր է: Նա գտնվում է կորոնավիրուսի ռիսկային գոտում եւ թիրախային խմբում է: Իհարկե, նման հարց կարող է առաջանալ, սակայն քանի որ այս պահին նման որոշում չկա, վաղ է այդ մասին դատողություններ անել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ