Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ տառ չի կարողանալու ապացուցել իր ասածներից»․ դատական հայց՝ Արթուր Իսպիրյանի դեմ. «Ա1+»

Հունիս 17,2020 21:12

Ակտիվիստ Արման Ղարիբյանը  դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երաժիշտ Արթուր Իսպիրյանի դեմ:

Պատճառն ավագանու անդամի՝ «Մեդիալաբ» լրատվականին  տված հարցազրույցն է․ Իսպիրյանը հայտարարել էր, թե Ֆիրդուսի քանդվող շինությունների դեմ պայքարող երիտասարդները ուղղորդված են:

«Էն պլակատով երիտասարդները, որոնց ուղարկել էին քաղաքապետարանի դիմաց, իրենք էլ խոսելու բան չունեն, sms-ներ են ուղարկում նախկին սրիկաներին, թե՝ ի՞նչ ասենք, և պատասխան չկա։ Դրա համար արդեն գործընթացը վերածում են բազարի, արդեն մտնում են ֆինանսական հարցերի մեջ, թե քանի կառուցապատող կա, անունները հրապարակեք։ Ո՞նց թե անունները հրապարակեք, դուք ո՞վ եք, որ ձեզ համար անուն հրապարակենք։ Ձեզ հետաքրքրում է մեր պատմամշակութային շենքերի պահպանումը, մարդիկ ասում են՝ 9 շենք մենք կպահպանենք»:

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամ, ակտիվիստ Արման Ղարիբյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դիմել է դատարան և պահանջում է Իսպիրյանից ներողություն խնդրել ակնհայտ զրպարտող, արժանապատվությունը վիրավորող և համբավը արատավորող կեղծ տեղեկություններ տարածելու համար.

«Բնականաբար, նաև գումարային պահանջ եմ ներկայացրել՝ 500.000 դրամի չափով, ոչ թե նրա համար, որ ինձ հենց գումար է պետք, այլ  նախ, որպեսզի իր գրպանին հարվածեմ և դրանով պատժեմ, և երկրորդ՝ որպեսզի այդ գումարն ուղղեմ Ֆիրդուսի տարածքի այն  բնակիչներին, ովքեր տուժել են այս կառուցապատման ծրագրի հետևանքով»:

Ակտիվիստը վստահ է՝ դատարանը բավարարելու է իր հայցադիմումը.

«Ավելի քան անհնար է  լինելու նրա կողմից ապացուցել, որ որևէ մեկը ինձ կամ  մեկ այլ ցուցարարի այնտեղ ուղարկել է․ բնականաբար, որևէ տառ չի կարողանալու ապացուցել իր ասածներից»:

Արման Ղարիբյանը վստահ է, որ Իսպիրյանին այլ բան չի մնալու անել, քան այն կայքի միջոցով, որին հարցազրույց է տվել, ներողություն հրապարակել և խոստովանել, որ սուտ է եղել իր տարածած տեղեկատվությունը՝ փոխհատուցելով նաև գումարային վնասը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930