Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է մեկ մարդու փողը, իսկ ՀՀԿ-ում ամեն մեկն իր կոռուպցիոն փողն է ծախսել»

Հունիս 17,2020 19:30

«Դեռեւս 2018թ.-ին, երբ ԲՀԿ-ն կառավարության կազմում էր, քրեական գործ հարուցվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի հանդեպ, բացի այդ՝ 2019թ.-ին Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանի առնչությամբ էլ քրեական գործ է հարուցվել, նրա բնակարանում խուզարկություններ են եղել, նույն տարում քրեական գործ է հարուցվել նաեւ Ծառուկյանի փեսայի եւ «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի հանդեպ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդման համատեքստում նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ ԲՀԿ-ականների՝ հետապնդումները սկսվել են Ծառուկյանի՝ հունիսի հինգի կառավարությանը քննադատող հայտարարությունից հետո:

Փաշինյանի բնորոշմամբ. «Իշխանությունը նախկինում օգտագործել է այս քրեական գործերը՝ քաղաքական ուժերին «կանտրոլի» տակ պահելու համար, կոալիցիա է մտցրել, որովհետեւ լեգիտիմության խնդիր է ունեցել, իսկ մենք չունենք լեգիտիմության խնդիր: Մենք քրեական գործերը քաղաքական առեւտրի առարկա չենք դարձնում»:

Փաշինյանը, խոսելով ԲՀԿ-ի մասին, ասաց. «Իրենք այստեղ չեն էլ խոսելու, որովհետեւ ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է ընդհանրապես: Ասել եմ՝ բոլոր փողերը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձնել: Կարծում եմ՝ քննվում է ՀՀ երրորդ հանրապետության կարեւորագույն գործերից մեկը, որովհետեւ ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվել: Շատ է խոսվում, թե ինչու ՀՀԿ-ի ընտրակաշառքի դեպքերը չեն բացահայտվում:

Հիշեցնեմ «Զիբիլիքսի» գործը: Եթե վերագրվող հանցագործությունը ճիշտ է, ի՞նչ տարբերություն ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է հիմնականում մեկ մարդու փողը, որի արդյունքում պետք է եղել հետո հաշվետու լինել: ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն իր կոռուպցիոն փողն է ծախսել եւ հաշվետու եղել միայն նրանով, թե որքանով է ձայն բերել»: Փաշինյանն ընդունեց հանգամանքը, որ իրավապահները պետք է խորանան այնքան, որ թե ՀՀԿ-ի, եւ թե մյուսների կատարածը բացահայտվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930