Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը պատրաստվում է քննել Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը

Հունիս 17,2020 19:20

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատական քննությունը, ըստ նախնական տվյալների, նշանակված է ժամը 19:00-ին, սակայն, ըստ ամենայնի, Ծառուկյանը դեռ չի ժամանել դատարան: Իսկ ոստիկանությունը Կոմիտասի անվան զբոսայգու՝ դատարանի մասնաշենքին հարող տարածքում եւ Արշակունյաց փողոցում ուժեղացված հսկողություն է սահմանել, դատարանի մերձակա տարածք մուտք գործել թույլատրվում է միայն լրագրողներին եւ պատգամավորներին, այլոց մուտքն արգելված է:

Aravot.am-ը զրուցեց Աժ պատգամավորներ, ԲՀԿ խմբակցության անդամներ Արտյոմ Ծառուկյանի եւ Նորա Առուստամյանի հետ:

Մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն այսօրվա դատական նիստից, Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց. «Դատելով այն ամենից, ինչը բիրտ եղանակով կիրառվում է ԲՀԿ նկատմամբ, իմ ինտուիցիան ոչ մի լավ բան չի հուշում: Ես խոսում եմ անձամբ իմ անունից, բայց եթե հավատանք մեր ներքին ձայնին, ամեն ինչ շատ արագ եւ շատ կարճ ժամկետներում է լավ լինելու: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե գործի ինչ ծավալ է, եւ չի բացառվում, որ այսօրվա նիստում որոշում չկայացվի»:

Նորա Առուստամյանն ավելի հակիրճ գտնվեց. «Եկեք կանխագուշակություններով չզբաղվենք, ես կարող եմ միայն իմ ցանկությունը հայտնել, որ մեր առաջնորդը շուտ վերադառնա եւ մենք շարունակենք իրար հետ աշխատել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930