Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Խուդոյան․ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը պատրաստակամ են իրենց բնակարանները որպես գրավ ներկայացնել դատարանին

Հունիս 17,2020 18:55

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, չորեքշաբթի քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը անդրադարձավ գրավի մասին դատավորի հարցադրումներին։ 

«Պարոն Քոչարյանի որդին և դուստրը յուրաքանչյուրը ունեն բնակարան, որտեղ տարիներ շարունակ բնակվում են, այսինքն՝ իրենց բնակության վայրերն են։ Դատարանի կողմից բավարար համարվելու դեպքում պատրաստակամ են այդ գույքը՝ որպես գույքային միավոր՝ որպես գրավ ներկայացնել դատարանին։ Նաև հաշվի առնելով, ինչպես արդեն քննարկվեց ոչ միայն նրանց նյութական արժեքը, այլ նաև հարցի բարոյական կողմը»,- ասաց նա։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930