Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Եթե իմանայի, որ նախարարի նշանակմամբ թրթուրները կհեռանան, հենց այսօր կնշանակեի». Փաշինյանի կատակը

Հունիս 17,2020 18:36

«Շրջակա միջավայրի նախարարությունը բնականոն է աշխատում, կա նախարարի պարտականությունները կատարող: Առաջիկայում կնշանակվի նախարար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին, թե երբ է նշանակվելու շրջակա միջավայրի նախարար:

Հարցի համատեքստում պատգամավորը շեշտել էր, որ խնդիրները շատ են, օրինակ՝ ձկնագողությունը Սեւանում եւ մարզերից մեկում բերքին սպառնացող թրթուրների գրոհը:

Փաշինյանը կատակեց. «Եթե իմանայի, որ թրթուրներն առաջացել են նախարարի հեռանալուց եւ նրա նշանակմամբ կհեռանան, հենց այսօր երեկոյան կնշանակեի»:

Այվազյանը շարունակեց՝ եթե առանց նախարարի նորմալ աշխատում են, գուցե միավորե՞նք այն մեկ այլ նախարարության հետ: Փաշինյանը չբացառեց, որ կարող են վերադառնալ նման քննարկման, եթե պարզվի, որ դրա արդյունավետությունը հիմնավորված է. «Բայց այս պահին նման պլաններ չկան, ընդունում եմ, որ շրջակա միջավայրի նախարարի նշանակումը հնարավորինս արագ է պետք անել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930