Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավինյանը՝ «Ֆիրդուսիի» բողոքների ու ծրագրի մասին. «Փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են»

Հունիս 17,2020 18:31

«Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանզադյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Երեւանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրից հարցրեց: Նա ասաց, որ քաղաքացիները մտահոգված են, ցավոք, երեւանցիները վատ փորձ ունեն քաղաքի տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու հետ կապված: Մտահոգությունները երկու խնդրով են պայմանավորվում՝ սեփականատիրական իրավունքների եւ որոշ շենքերի՝ պատմական, մշակութային արժեք լինելով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ Ֆիրդուսի ծրագրի գործընթացը սկսել է 2007-2008-ից: Տարբեր պրոցեսներով ճանաչվել է տարածքը գերակա շահ, ու 2015-ին արդեն կառուցապատման հայեցակարգ է մշակվել ու հաստատվել. «Հեղափոխությունից առաջ դեռեւս արդեն իսկ կառուցապատողներին տրված են եղել ճարտարապետահատակագծային առաջադրանքները, որտեղ հստակ նշված է եղել հարկայնությունն ու կառուցապատման տոկոսը: Հեղափոխությունից հետո այս բոլոր ծրագրերը, որոնք գերակա շահի հետ կապ են ունեցել, փոխկապակցված են եղել, բազմաթիվ ընտանիքներ են եղել, որ «Գլենդել հիլզի» սնանկացման պատճառով, երբ գումարները փաստացի վճարած են եղել, իրենց բնակարանային ապահովման հարցը կախված է եղել օդում, լուծվել է 438 ընտանիքի հարց ե՛ւ Ֆիրդուսի թաղամասից, ե՛ւ այլ թաղամասերից: Ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց՝ պատրաստի բնակարան ու գումարային փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են:

Փոխվարչապետն ասաց, որ կա շահառուների երկրորդ խումբը՝ ներդրողները, որոնք օտարումների համար փաստացի ներդրել են 70 մլն դոլարին համարժեք գումար ու նրանց շահերից է բխում, որ գործընթացը հնարավորինս արագ լինի. «Եռակողմ պայմանագրեր կնքելով կառավարության, ներդրողների հետ՝ տվել ենք հնարավորություն, որ գումարների փոխանցումն արագ տեղի ունենա ու մարդկանց խնդիրն արագ լուծվի»:

Ինչ վերաբերում է պատմամշակութային արժեք հանդիսացող շինություններին, որոնք ներառված չեն այդ ցանկում՝ Ավինյանն ասաց, որ հանձնարարական են տվել, որ պատմամշակութային բոլոր շինությունները հնարավորինս գերակա շահ ճանաչված ցանկից հանվեն: Մյուս շենքերի համար փորձում են տեղային լուծումներ տալ, մեկ-երկու շենքի հետ կապված կարող է հնարավոր լինի հարցը լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930